ԵՏՀ հաստատել է յուղաճարպային արտադրանքի մասին տեխկանոնակարգի ստանդարտների ցանկի արդիականացված խմբագրությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Յուղաճարպային արտադրանքի մասին» Միության տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրությունը։


Ստանդարտների ցանկերի նոր խմբագրությունը նախապատրաստվել է Ռուսաստանի Դաշնության առաջարկների հիման վրա՝ հաշվի առնելով Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի համապատասխան դրույթները։

 

Այս խմբագրությունը 22 ստանդարտ է պարունակում Կամավոր կիրառման ստանդարտների ցանկում (18 միջպետական ստանդարտ, Ռուսաստանի Դաշնության երեք ազգային ստանդարտ, Ղրղզստանի Հանրապետության ազգային ստանդարտ)։ Հետազոտության (փորձարկման) մեթոդների ստանդարտների ցանկում ներառված է 106 փաստաթուղթ՝ 86 միջպետական ստանդարտ, Ռուսաստանի Դաշնության հինգ ազգային ստանդարտ, Բելառուսի Հանրապետության յոթ պետական ստանդարտ, Ղազախստանի Հանրապետության չորս ազգային ստանդարտ և չորս մեթոդիկա (մինչև համապատասխան միջպետական ստանդարտների մշակումը)։

Ստանդարտների արդիականացված ցանկերով աշխատանքի համար արդյունաբերության ադապտացման համար նախատեսվել է, որ դրանց ընդունման մասին ԵՏՀ կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 180 օրացուցային օր հետո։