ԵՏՀ-ն փոփոխություններ է կատարել սննդամթերքի մասին տեխկանոնակարգի ստանդարտների ցանկում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) կամավոր կիրառման ենթակա ստանդարտների ցանկում:

Նախատեսվել է ստանդարտների ցանկը լրացնել երեք փաստաթղթով՝ նշված կանոնակարգի համար միջպետական ստանդարտների մշակման ծրագրին համապատասխան, և Եվրասիական տնտեսական միության երկրների երեք ազգային (պետական) ստանդարտի հեռացում, որոնց հիման վրա և մշակվել են ներառվող միջպետական ստանդարտները։

Նաև նախատեսվել է ցանքի երեք փաստաթուղթ շարադրել արդիականացված խմբագրությամբ, քանի որ համաձայն Ծրագրի արդեն կատարվել են դրանց վերանայման աշխատանքներ։

Ստանդարտների ցանկերի փոփոխություններն ուժի մեջ են մտնում ԵՏՀ կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակման պահից 180 օրացուցային օր հետո:

Նշված բոլոր միջպետական ստանդարտները մշակվել են 021/2011 ՄՄ ՏԿ-ի միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների, վերանայման) ծրագրի իրականացման շրջանակներում, որը հաստատվել է ԵՏՀ կոլեգիայի 2021 թվականի հունիսի 21-ի N 67 որոշմամբ:

Փոփոխությունները նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 36-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, որը հաստատվել է ԵՏՀ խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 161 որոշմամբ:

Նման փոփոխությունները կատարվում են առանց հանրային քննարկման ընթացակարգեր անցկացնելու և առանց պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկելու՝ ստանդարտացման լիազոր մարմինների առաջարկների հիման վրա՝ պայմանով, որ այդ ստանդարտներին կմիանան ԵԱՏՄ բոլոր երկրները: