Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան արդիականացրել է «Մասնագիտացված սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժական և դիետիկ կանխարգելիչ սննդի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012), «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012) և «Փաթեթավորված խմելու ջրի անվտանգության մասին, ներառյալ բնական հանքային ջուրը» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկերը:
Ցանկերում ներառվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից նշված կանոնակարգերին կից ծրագրերին համապատասխան մշակված միջպետական ստանդարտները:
Մասնավորապես, ՄՄ ՏԿ 027/2012 տեխկանոնակարգի հետազոտության մեթոդների ստանդարտների ցանկում ներառվել է վեց միջպետական ստանդարտ, և նույնքան (որոնք կորցրել են արդիականությունը) հանվել է: ՄՄ ՏԿ 029/2012 տեխկանոնակարգի կամավոր կիրառության ստանդարտների ցանկը և հետազոտության մեթոդների ստանդարտների ցանկը լրացվել է երեք նոր փաստաթղթով, մեկը հանվել է: ԵԱՏՄ ՏԿ 044-2017 տեխկանոնակարգի հետազոտության մեթոդների ստանդարտների ցանկը լրացվել են երկու ստանդարտով, երկու փաստաթուղթ հանվել է, ևս մեկ ստանդարտի կիրառման ժամկետը սահմանափակվել է:
Նման փոփոխությունները, համաձայն Ստանդարտների ցանկերի մշակման կարգի, կատարվում են առանց հանրային քննարկման ընթացակարգեր անցկացնելու և առանց պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկելու՝ ստանդարտացման լիազոր մարմինների առաջարկների հիման վրա՝ պայմանով, որ այդ ստանդարտներին կմիանան Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները:
ԵՏՀ Կոլեգիայի կողմից ընդունված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Հանձնաժողովի համապատասխան որոշումների պաշտոնական հրապարակման պահից 180 օրացուցային օր հետո: