ԵՏՀ-ը ժամանակավորապես զրոյացրել է արդյունաբերական ճարպային սպիրտների ներմուծման մաքսատուրքը
15.03.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան 3 տարի ժամկետով 0% չափով ներմուծման մաքսատուրք է սահմանել արդյունաբերական ճարպային սպիրտների նկատմամբ։ Ներկայումս դրույքաչափը կազմում է 5%:

Այդ ապրանքները սկզբնական հումք են հանդիսանում հեղուկ լվացող և մաքրող միջոցների, կոսմետիկայի արտադրության ժամանակ մակերևութաակտիվ նյութերի ստացման համար, մետաղագործության, մանածագործական, կաշվի, լաքաներկային, թղթի, սննդի արդյունաբերության մեջ, արդյունաբերության բժշկական ճյուղում և գյուղատնտեսությունում։

Ներկայումս Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական ճարպային սպիրտներ չեն արտադրվում, ուստի առկա պահանջարկը բավարարվում է ներմուծման մատակարարումների շնորհիվ։

«Ընդունված մաքսասակագնային կարգավորման միջոցը կօգնի աջակցել Միության երկրներում մակերևութաակտիվ նյութեր արտադրողներին, նվազեցնել այդ նյութերի ինքնարժեքը, ինչպես նաև բարձրացնել դրանց մրցունակությունը ԵԱՏՄ ներքին շուկայում»,– նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Տեղեկանք

ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի մարտի 10-ի № 17 և 2018 թվականի հունիսի 13-ի № 99 որոշումներին համապատասխան մաքսային արժեքի 0% չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը դիտարկվող ապրանքների նկատմամբ կիրառվել է 2015 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի դեկտեմբերը և 2018 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսը։