2024 թվականի 9 ամսվա արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում շարունակում է նկատվել համախառն ներքին արդյունքի աճի դրական դինամիկա (Հայաստանում՝ 6.0%, Բելառուսում՝ 4.5%, Ղազախստանում՝ 4.1%, Ղրղզստանում՝ 8.4%, Ռուսաստանում՝ 4.2%), իսկ ԵԱՏՄ ՀՆԱ աճի տեմպն այս ժամանակահատվածում աճել է 4.2%-ով։
Միության բոլոր երկրներում տնտեսական աճի հիմնական աղբյուրներն են եղել մեծածախ և մանրածախ առևտուրը, մշակող արդյունաբերությունը և շինարարությունը։ Տնտեսության աճի բարձր տեմպերը պահպանվել են Հայաստանում նաև անշարժ գույքի հետ գործառնությունների, Բելառուսում և Ղազախստանում՝ գյուղատնտեսության, Ղրղզստանում և Ռուսաստանում՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության հաշվին։
ԵՏՀ-ն 2024 թվականի արդյունքներով ակնկալում է Միության ՀՆԱ-ն 4.1% աճ։