Էլդար Ալիշերով. «Մեր երկխոսության նպատակն է աջակցությունը ԵԱՏՄ երկրների և Մյանմանրի ապրանքաշրջանառության հետագա աճին»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և Մյանմարի առևտրատնտեսական համագործակցության գերակայությունները: Հանդիպումն անցել է Պետորբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և Մյանմարի ներդրումների և արտաքին տնտեսական կապերի նախարար Կան Զոյի համանախագահությամբ:

Նիստի մասնակիցները քննարկել են առևտրի, գյուղատնտեսության, մրցակցային քաղաքականության ոլորտներում համագործակցության, բիզնես շրջանակների փոխգործակցության հարցեր:

«ԵԱՏՄ շրջանակներում մշակվող ռեգուլյատորիկայի տարբեր ասպեկտներով մեր երկխոսության նպատակն է աջակցել եվրասիական «հնգյակի» երկրների և Մյանմարի առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության հետագա աճին, որը 2019 թվականից ի վեր ավելի քան եռապատկվել է», — հայտարարել է Էլդար Ալիշերովը:

Այս փուլում Հանձնաժողովի և Մյանմարի կառավարության միջև համագործակցության՝ ԵՏՀ նախարարի կողմից նախանշված առանցքային խնդիրների թվում են միմյանց առևտրատնտեսական հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերություններում «թույլ» կողմերի նույնականացումը, որոնք պետք է քննարկվել աշխատանքային խմբի շրջանակներում:

Նրա խոսքով՝ կողմերի համագործակցության բարձր ներուժը «կանխորոշվում է ընդհանուր առմամբ ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանի հետ Հանձնաժողովի ակտիվ երկխոսությամբ, ինչպես նաև այն փաստով, որ Մյանմարը, ըստ էության, ԵԱՏՄ-ն ԱՍԵԱՆ-ի հետ կապող «կամուրջն» է, Հարավ-Արևելյան Ասիայի խոշոր տնտեսությունների առևտրային «խաչմերուկը»:

Կան Զոն իր հերթին կարևորել է ԵՏՀ-ի հետ երկխոսությունը Միության բոլոր երկրների հետ տնտեսական համագործակցության ակտիվացման համար: Այս կապակցությամբ նա առանձնացրել է մի շարք առավել հեռանկարային ուղղություններ՝ թվայնացումը, էլեկտրոնային առևտուրը, գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների փոխանակումը, փոխգործակցությունը Մյանմարի հատուկ տնտեսական գոտիների շրջանակներում:

Նիստում ելույթով հանդես են եկել Մյանմարի առևտրի նախարար Օունը, Մյանմարի գյուղատնտեսության, անասնաբուծության և ոռոգման նախարար Մին Նաունը, ինչպես նաև այդ երկրի Առևտրաարդյունաբերական միության նախագահ Այ Վինը:

Կողմերը ԵԱՏՄ պետությունների և Մյանմարի ձեռնարկատերերին կոչ են արել ավելի սերտ համագործակցել, այդ թվում՝ ԵԱՏՄ գործարար խորհրդի և Մյանմարի համապատասխան բիզնես ընկերակցության միջև պաշտոնական երկխոսություն սահմանելուն:

Համատեղ աշխատանքային խմբի հերտական նիստը կկայանա 2026 թվականին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հուշագիրը ստոագրվել է 2023 թվականին: