Նորություններ

01.03.2023 (Обновлено: 01.03.2023 11:29)

Էլդար Ալիշերովը նշանակվել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2023 թվականի փետրվարի 20-ի N 2 որոշմամբ Էլդար Տուրալիևիչ Ալիշերովը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար): Նրա իրավասությանն են վերապահվելու Եվրասիական տնտեսական միության մաքսային համագործակցության հարցերը։

ԵՏՀ նորանշանակ նախարարն ունի Ղրղզստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում ղեկավար աշխատանքի մեծ փորձ:

 Նախկինում Էլդար Ալիշերովը 2022 թվականից զբաղեցրել է Ղրղզստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Եվրասիական տնտեսական միության հարցերով բաժնի վարիչի պաշտոնը։

Կենսագրությունը
Ծնվել է 1985 թվականին Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում։
2007 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ «Համաշխարհային տնտեսագիտություն» մասնագիտությամբ, իսկ 2017 թվականին՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիան՝ «Պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտությամբ։
Պետական ծառայության ոլորտում իր աշխատանքային գործունեությունն սկսել է Ղրղզստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունում՝ 2008-2010 թվականների ընթացքում ճանապարհ անցնելով վարչության պետից մինչև նախարարի օգնական:
2011-2014 թվականներին աշխատել բիզնես հատվածում։
2014-2017 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի օգնական, խորհրդական:
2018-2022 թվականներին զբաղեցրել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը։
2022 թվականին նշանակվել է Ղրղզստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Եվրասիական տնտեսական միության հարցերով բաժնի վարիչ։
Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ 2023 թվականի մարտի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)։
Ունի մի շարք գերատեսչական պարգևներ։
Պետական քաղաքացիական ծառայության 3-րդ դասի պետական խորհրդական է։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։