Էլդար Ալիշերովը բանակցություններ է վարել ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի նախագահի հետ

Հունվարի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը բանակցություններ է վարել ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի նախագահ, Շվեյցարիայի դաշնային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Ժորժ Սիմոն Ուլրիխի հետ։

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք արդիական հարցեր։ Մասնավորապես, դիտարկվել են ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի կազմի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից նրա ընդլայնված կազմին միանալու հնարավորությունը և դիտորդի կարգավիճակով ԵՏՀ-ի մասնակցությունը։

ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովը գլոբալ վիճակագրական համակարգի բարձրագույն մարմինն է։ Այն միավորում է ՄԱԿ-ի ամբողջ աշխարհի անդամ երկրների վիճակագրական գերատեսչությունների ղեկավարներին: Հանձնաժողովը միջազգային վիճակագրական գործունեության ոլորտի որոշումներ, մասնավորապես՝ վիճակագրական ստանդարտներին, հայեցակարգերի և մեթոդների զարգացմանը և ազգային և միջազգային մակարդակներում դրանց ներդրմանն առնչվող որոշումներ ընդունող գլխավոր մարմինն է: