Էլդար Ալիշերով. «Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդը ոլորտային համագործակցության հաջող և արդյունավետ հարթակ է»

Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների նիստում, որն անցկացվել է 2023 թվականի հունիսի 6-ին Գյանջա քաղաքում (Ադրբեջանի Հանրապետություն), քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի կիրառման միասնականացման կարևորագույն ուղղությունները։ Միջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը։

ԵՏՀ նախարարը նշել է Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի կարևորությունը, որը ԱՊՀ-ում ոլորտային համագործակցության ամենահաջող և արդյունավետ հարթակներից է։ Այս հարթակում է իրականացվում ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների փոխգործակցության համակարգում։

 

«Խորհրդի գործունեության պատմությունը ցույց է տալիս, որ նրա կողմից քննարկվող հարցերը մեծ կիրառական նշանակություն ունեն, — ընդգծել է Էլդար Ալիշերովը: — Դրանք են, օրինակ, մաքսային կանոնների և փաստաթղթերի ձևերի միասնականացումն է մաքսային ձևակերպման և հսկողության նպատակների համար, արտաքին առևտրի վիճակագրության տվյալների փոխանակման կազմակերպումը, մաքսային սահմանների կազմակերպման վերաբերյալ մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության և իրավակիրառ ոլորտում համագործակցության համակարգումը»։


Նիստի ընթացքում կողմերը որոշումներ են կայացրել մաքսային փոխգործակցության մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ մշակվել է ԱՊՀ երկրների մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի կնքման և դրոշմման կարգի մասին համաձայնագրի հետագա ստորագրման համար համաձայնեցումների ներպետական ընթացակարգերի գործընթացների արագացման հարցը։ Այս փաստաթղթի ընդունումը թույլ կտա արագացնել բեռների անցումը սահմանով, վերացնել դրանց փաստաթղթային հսկողության ընթացակարգերում առկա տարբերությունները։

 

Որոշումներ են ընդունվել ԱՊՀ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի կառուցվածքի օպտիմալացման վերաբերյալ, որոնք թույլ կտան արժանահավատորեն ձևավորել բոլոր մասնակից պետությունների մաքսային վիճակագրության տվյալները, ապահովել մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կոռեկտ կիրառումը, ինչպես նաև կանխել դասակարգման հարցերով հնարավոր դատավարությունները:

 

Մասնակիցները համակարգել են իրենց դիրքորոշումները Համաշխարհային մաքսային կազմակերպության հարթակում համագործակցության առանցքային ուղղությունների վերաբերյալ: