Նորություններ

09.02.2022 (Обновлено: 21.02.2022 15:01)

Էներգասպառող սարքերը կստուգվեն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու առումով ԵԱՏՄ տարածք ներմուծելիս

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է էներգասպառող սարքերի ցանկը, որոնք ԵԱՏՄ տարածք ներմուծվելիս ստուգվում է տեխնիկական կանոնակարգման միջոցառումներին համապատասխանությունը։

Ցանկում ներառված են ապրանքներ, որոնց վրա տարածվում է «Էներգասպառող սարքվածքների էներգետիկական արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը, օրինակ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, չորանոցներ և սպասք լվացող մեքենաներ, լամպեր և հարմարանքներ, օդափոխիչներ և օդորակիչներ, համակարգիչներ և հեռուստացույցներ և այլն:

Ցանկը նախատեսված է՝ Միության տարածք ապրանքներ ներմուծելիս տեխնիկական կանոնակարգման միջոցառումների պահպանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից վերահսկողություն իրականացնելու համար։

Տեղեկանք

«Էներգասպառող սարքվածքների էներգետիկական արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնելու 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: