Նա խոսել է գործնական մեխանիզմների մասին, որոնք ապահովում են գործարար շրջանակների համար Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի առավելագույն բացահայտումը: Հատուկ շեշտվել է ինտեգրման գործընթացներին բիզնեսի ներգրավման կարևորությունը:
«Ընթացիկ պայմաններում ինտեգրացիոն գործընթացներում գործարար շրջանակների ներգրավվածությունը շատ կարևոր տարր է դառնում ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մրցունակության ապահովման համար: ԵՏՀ-ն իր կողմից մշտապես վերահաստատում է ձեռնարկատիրական համայնքի հետ ինտենսիվ և բաց փոխգործակցության տրամադրվածությունը», — ընդգծել է Երնար Բակենովը:
Վարչության տնօրենը միջազգային լսարանին ներկայացրել է Միությունում նորմաստեղծագործության վրա բիզնեսի ուղղակի ազդեցության այնպիսի գործիքներ, ինչպիսիք են կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) և փաստացի ազդեցության գնահատման (ՓԱԳ) ընթացակարգերը: Նա նաև մասնակիցներին տեղեկացրել է Հանձնաժողովի աշխատանքի կոնկրետ արդյունքների մասին՝ ներառյալ ձեռնարկատերերի արդիական խնդիրների լուծումը և բիզնես վարելու համար ինտեգրման դրական էֆեկտները:
Երնար Բակենովն առանձին անդրադարձել է կոոպերացիոն նախագծերին աջակցելու միջոցով ինտեգրացիոն օրակարգն իրական տնտեսական բովանդակությամբ լցնելուն, ինչպես նաև առանցքային առևտրային գործընկերների հետ փոխգործակցության հաշվին ԵԱՏՄ երկրների ընկերությունների արտահանման ընդլայնման հնարավորությունների ստեղծմանը:
Ավարտին ԵՏՀ ներկայացուցիչը պատասխանել է երկխոսությանը մասնակցող ձեռնարկատերերի և ներդրողների հարցերին՝ վերահաստատելով գործարար համայնքի պահանջներին Հանձնաժողովի գործնական կողմնորոշումը: