Եվրասիական տնտեսական հանձնաժողով
/
Նորություններ
/
Օրացույց
/
Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի քսանհինգերորդ նիստը
14
Dec
Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի քսանհինգերորդ նիստը
Դեկտեմբերի 14-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության գծով Կոլեգիայի Անդամ (Նախարար) Վլադիմիր Գոշինի նախագահությամբ կկայանա Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի 25-րդ նիստը:
Խորհրդատվական կոմիտեի անդամները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների դիրքորոշումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Կողմերի մաքսային վարչությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի կնքման շուրջ տարվող բանակցությունների չորրորդ փուլի վերաբերյալ:
Նիստի շրջանակներում ծրագրվում է քննարկել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծված և ներքին սպառման համար թողարկված ավտոմեքենաների նկատմամբ տեղեկությունների փոխանակման ապահովում» խորագրով ընդհանուր գործընթացի իրականացման հայեցակարգը:
Խորհրդատվական կոմիտեի անդամները նաև կքննարկեն ԵԱՏՄ մաքսային տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համաձայն ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման կիրառման առանձնահատկությունների մասին համաձայնագրի նախագծի մշակման գործընթացը:
Քննարկման արդյունքներով կնշանակվի 26-րդ նիստի ամսաթիվը: