Նորություններ

15.09.2016

Տեխնոպարկերի, արդյունաբերական պարկերի, կլաստերների ստեղծման և գործունեության հարցերով ԵԱՏՄ փորձագետների նիստ

2016 թ. սեպտեմբերի 15-ին ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչությունը Արդյունաբերական քաղաքականության և արդյունաբերական սուբսիդիաների հարցերով աշխատանքային խմբի շրջանակներում անցկացնում է Նորարարական ոլորտում համագործակցության զարգացման հարցերով փորձագիտական ենթախմբի նիստ: Նիստին նախատեսվում ե քննարկել ԵՏՀ Կոլեգիայի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի (տեխնոպարկեր, արդյունաբերական պարկեր, կլաստերներ) օբյեկտների ստեղծման ու գործունեության ապահովման լավագույն պրակտիկաների տարածման մասին» հանձնարարականի նախագիծը: Անցկացման վայրը և ժամանակը. ք. Մոսկվա, փ. Լետնիկովսկայա, տ. 2, շին. 1: Միջոցառման սկիզբը. 11:00 (Մոսկվայի ժամանակով):