Եվրասիական տնտեսական հանձնաժողով
/
Նորություններ
/
Օրացույց
/
Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի 26-րդ նիստը
17
Mar
Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի 26-րդ նիստը
Մարտի 16-ին տեսակոնֆերանսի ռեժիմում ԵՏՀ Մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Մուկայ Կադիրկուլովի նախագահությամբ կկայանա Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի քսանվեցերորդ նիստը:
Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի բիզնես ընկերակցությունների ներկայացուցիչներ:
Նիստի մասնակիցները կքննարկեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ԵԱՏՄ և Չինաստանի մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մասին համաձայնագրի կնքման մասին բանակցությունների անցկացման դիրեկտիվներին կից հավելվածի փոփոխությունները:
Խորհրդատվական կոմիտեն կքննարկի ԵԱՏՄ-ին անդամակցելու համար թեկնածու երկրների մաքսային ծառայությունների տեղեկատվական համակարգերը միջազգային պայմանագրերին և Միության իրավունքի մաս կազմող ակտերին համապատասխանեցնելու հանձնարարականների նախագիծը, ինչպես նաև «Օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներկրվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության տրամադրման ընթացքում էլեկտրոնային փոխգործակցության մասին» ԵՏՀ հանձնարարականի մշակումը:
Բացի այդ, նիստին կքննարկվի Ղրղզստանի Հանրապետության անցակետերի հագեցման և մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվական-ծրագրային միջոցների արդիականացման աշխատանքների ընթացքը: