Եվրասիական տնտեսական հանձնաժողով
/
Նորություններ
/
Օրացույց
/
ԵԱՏՄ մաքսային սահմանին վերահսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի 8-րդ նիստը
16
Mar
ԵԱՏՄ մաքսային սահմանին վերահսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի 8-րդ նիստը
Մարտի 17-ին Մոսկվայում ԵՏՀ Մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Մուկայ Կադիրկուլովի նախագահությամբ կկայանա ԵԱՏՄ մաքսային սահմանին վերահսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի ութերորդ նիստը:
Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի բիզնես ընկերակցությունների ներկայացուցիչներ:
Նիստի մասնակիցները կքննարկեն ԵԱՏՄ մաքսային սահմանի անցակետերի գործունեության մոնիտորինգի արդյունքները, Միության մաքսային սահմանի անցակետերում պետական վերահսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, տարածքների և կառույցների կահավորման և նյութատեխնիկական հագեցման նկատմամբ տիպային պահանջները, ինչպես նաև ավտոմոբիլային անցակետերում տրանսպորտային վերահսկողություն իրականացնող ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար ուղեցույցների մշակման ընթացքը: