Նորություններ

17.08.2016

Փորձագիտական թեմատիկ սեսիա «Միության տարածքում թվային գործընթացներով մտավոր գյուղատնտեսության ապահովում»

2016 թվականի օգոստոսի 17-ին Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակղական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Կարինե Մինասյանի ղեկավարությամբ կկայանա «Միության տարածքում թվային գործընթացներով մտավոր գյուղատնտեսության ապահովում» փորձագիտական թեմատիկ սեսիան: Միջոցառումն անցնելու է ԵԱՏՄ թվային տարածքի ձևավորման առաջարկների մշակման հարցերով աշխատանքային խմբի շրջանակներում: Փորձագիտական թեմատիկ սեսիային կմասնակցեն անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, լիազորված կազմակերպությունների, գործարար համայնքի ներկայացուցիչներ, ԵՏՀ պաշտոնատար անձինք և աշխատակիցներ: Անցկացման վայրը և ժամանակը. ք. Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, տ. 3/5, շին. 1, սենյակ 220: Միջոցառման սկիզբը՝  ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով): ​