Նորություններ

26.09.2016

ԵՏՀ և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Սեպտեմբերի 26-ին Բուդապեշտում (Հունգարիա) տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկու և Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Շանդոր Ֆազեկաշի միջև երկկողմ հանդիպման շրջանակներում: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Հունգարիայի գործարար շրջանակների միջև համագործակցության զարգացմանը Հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության աջակցության հարցերը: