Նորություններ

30.03.2015

«ԵԱՏՄ շուկան առանց խոչընդոտների» խորհրդակցություն

Մարտի 30-ին Երևանում տեղի կունենա «ԵԱՏՄ շուկան առանց խոչընդոտների» խորհրդակցություն, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները կպատմեն բացառությունների ու սահմանափակումների, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի սահմանափակումների վերացման աշխատանքի մասին և կպատասխանեն Հայաստանի գործարար համայնքի հարցերին: Հանդիպման կազմակերպիչներն են ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը և ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը /ՀԱԳ(Գ)Մ/: Միջոցառմանը կմասնակցեն միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար, Հայաստանից՝ ԵՏՀ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, մակրոտնտեսագիտության և հիմնական ուղղություններով ինտեգրման ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ՀԱԳ(Գ)Մ նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի  կառավարական մարմիններն ու գործարար համայնքը: Լրագրողներին հրավիրում ենք մասնակցել միջոցառմանը: Այն տեղի կունենա մարտի 30-ին 15.00 ք. Երևան, Խորենացի 15, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, 2-րդ հարկ, նիստերի սրահ հասցեում: Գրանցվել կարելի է էլեկտրոնային հասցեով՝ jnazarova@eecommission.org կամ հեռախոսով՝ +7 (495) 669-24-00, լր. 41-47, +7 (985) 847 34 63, +7-910-460-04-17, ԵՏՀ մամուլի ծառայության աշխատակից՝ Յուլյա Նազարովա: Անհրաժեշտ է հայտնել անուն, ազգանուն, հայրանուն, հրատարակության անվանումը և կոնտակտային տվյալներ: