ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի մամուլի ասուլիսը
Նա կներկայացնի Եվրասիական տնտեսական միությունում 2025 թվականին արտաքին և փոխադարձ առևտրի նախնական արդյունքները, կբարձրաձայնի ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ ազատ առևտրի մասին ստորագրված համաձայնագրերից ակնկալիքները, կհայտնի Ինդոնեզիայի հետ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման և Հնդկաստանի հետ բանակցությունների մեկնարկի մասին:
Անդրեյ Սլեպնյովը կծոսի Չինաստանի հետ փոխադարձ առևտրի վերաբերյալ որոշումների, Իրանի հետ համագործակցության եռամյա ճանապարհային քարտեզի ստորագրման, ՅՈՒՆԿՏԱԴ-ում միջազգային առևտրատնտեսական օրակարգի առանցքային հարցերով ԵՏՀ դիրքերի առաջմղման մասին:
Խոսքի կգնա նաև ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի մշակման, արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման, թվային մակնշման համակարգի զարգացման մասին:
Բացի այդ, ԵՏՀ նախարարը կանդրադառնա 2025 թվականին տնտեսության ոլորտի համար ներքին շուկայի պաշտպանության միջոցների առանցքային ցուցանիշներին և արդյունքներին:
Ավարտին Անդրեյ Սլեպնյովը կպատասխանի լրագրողների հարցերին։
Կոնտակտներ կապ հաստատելու և հավատարմագրման հանար՝ tsyplenkov@eecommission.org,
հեռ.՝ 8 (495) 669-24-00, լրաց. 41-49: