Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել է 2023 թվականին ներմուծման մաքսատուրքերի բաշխման մասին զեկույցը

Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել է 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման մասին զեկույցը։ Փաստաթղթի համաձայն՝ անդամ պետությունների բյուջեներ ներմուծման մաքսատուրքերի մուտքերը 2022 թվականի համեմատ աճել են 46.8%-ով՝ հասնելով ռեկորդային 14.8 մլրդ դոլարի։ 2023 թվականին հավաքագրված և բաշխված տուրքերի գումարն ամենաբարձրն է 2015 թվականից ի վեր։

«2023 թվականին ներմուծման մաքսատուրքերի աճը վկայում է ԵԱՏՄ կայուն գործունեության և մասնակից երկրների տնտեսության վրա դրա դրական ազդեցության մասին: Սա նաև հուշում է, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ՝ ամրապնդելով առևտրային շփումները և բարենպաստ պայմաններ ստեղծելով բիզնեսի համար»,- նշել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։

ԵԱՏՄ մասին պայմանագրի համաձայն՝ Հանձնաժողովը ամեն տարի Միջկառավարական խորհրդի քննարկման է ներկայացնում մասնակից երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրման և բաշխման վերաբերյալ։

«Մենք շարունակելու ենք աշխատել մաքսային օրենսդրության օպտիմալացման և բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ, որպեսզի խթանենք ԵԱՏՄ ներսում առևտրի հետագա աճը, – ամփոփել է ԵՏՀ նախարարը։ - Մաքսային մուտքերի աճը երկրներին թույլ կտա ավելացնել բյուջեի եկամուտները և ֆինանսավորել սոցիալտնտեսական ծրագրերը»: