Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը նպաստում է անդամ պետություններում տեխնոլոգիական զարգացմանը և արտադրության նոր մոդելների ստեղծմանը, նրանց միջև առևտրատնտեսական շփումների ընդլայնմանը, շինանյութ և շինարարական կոնստրուկցիաներ արտադրող ընկերությունների համար փոխադարձ ներդրումների ավելացմանը։
Սրա մասին Շինանյութ արտադրողների ազգային միավորման ոլորտային սեմինարում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը։
«ԵԱՏՄ երկրների միջև շինանյութի արտադրության ոլորտում համագործակցության զարգացումը, տեխնոլոգիաների և իրավասությունների փոխանակումը կօգնի Միության ամբողջ շինարարական ոլորտի ակտիվացմանը», - ընդգծել է Գեորգի Արզումանյանը։
Սեմինարը կազմակերպվել է Ռուսաստանի խոշորագույն շինանյութ արտադրողներին միավորող «Շինանյութ արտադրողների և շինարարական արդյունաբերության ազգային միավորում» ոչ առևտրային կազմակերպության կողմից։