Նորություններ

20.05.2022 (Обновлено: 27.05.2022 13:57)

ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովին

Եվրասիական տնտեսական միության փոխգործակցությունը հեռանկարային միջազգային գործընկերների հետ կքննարկեն մայիսի 26-ին Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի մասնակիցները։ Նստաշրջանի բանախոսներից է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը:


«ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը հեռանկարային միջազգային գործընկերների հետ. փոխշահավետ համագործակցություն Մեծ Եվրասիայում» թեմատիկ նստաշրջան

Օրը և ժամը՝ 26 մայիսի, 17:00 – 18:30 (տեղական ժամանակով)

Վայրը՝ ք. Բիշքեկ, Բուլվար Էրկինդիկ, շենք 21, «Orion» հյուրանոց, «Կարկիրա» սրահ

ԵԱՏՄ գործունեության սկզբից ի վեր ձևավորվել է նրա միջազգային գործունեության ընդարձակ ենթակառուցվածք։ Շփումների աշխարհագրությունն ընդգրկում է արտասահմանյան պետությունները, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներ աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ Լատինական Ամերիկայից և Աֆրիկայից մինչև Հարավարևելյան Ասիա, ինչպես նաև առանցքային լայն և նեղ մասնագիտացված միջազգային կազմակերպություններ:

Ընդ որում, միջազգային գործունեության որակը ուղղակիորեն փոխկապակցված է ԵԱՏՄ-ի ներսում ինտեգրացիայի զարգացման և ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով և ԵԱՏՄ-ի ռազմավարությամբ մինչև 2025 թվականը սահմանված նպատակներին ու խնդիրներին հասնելու տեմպերի հետ:

 Քննարկման հարցեր.

·         Ի՞նչ հնարավորություններ են բացվում ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության համար փոփոխվող համաշխարհային տնտեսական ճարտարապետության և գլոբալ տնտեսության նոր մարտահրավերների պայմաններում:

·         Ի՞նչ առաջնահերթություններ են իրենց առջև դնում Մեծ Եվրասիայի առանցքային խաղացողները և ինչ հնչեղություն կարող է ստանալ Եվրասիական մեծ գործընկերության հայեցակարգը:

·         Ի՞նչ պահնջմունքներ են ձևավորում գործարար շրջանակները արտաքին գործընկերների հետ ԵԱՏՄ երկխոսության համատեքստում:

Մոդերատոր՝ Կիրիլ Բարսկի, Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (ԱԽՏՀ) համաժողովում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա

Զեկուցողներ.

·         Չժան Մին, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար

·         Ալեքսանդր Պանկին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ

·         Սերգեյ Գլազև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար

·         Կայրաթ Սարիբայ, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության (ԱՓՎՄԽ) քարտուղարության գործադիր տնօրեն

·         Նգուեն Հոնգ Զիեն, Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար

·         Իվան Պոլյակով, Ռուսաստան-ԱՍԵԱՆ Գործարար խորհրդի նախագահ

·         Օլեգ Օզերով, Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Ռուսաստան-Աֆրիկա գործընկերության համաժողովի քարտուղարության ղեկավար

·         Էմիլ Կայկիև, 2018-2021 թվականներին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար

·         Էկտոր Խոսե Սիլվա, Վենեսուելայի Հանրապետության արտաքին առևտրի և ներդրումների խթանման հարցերով նախարարի տեղակալ

·         և այլք։

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական համաժողովն առաջին անգամ կանցկացվի մայիսի 26-ին Բշքեկում։ Ծրագիրը ներառում է լիագումար նիստ՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև վեց պանելային նստաշրջան։ Համաժողովին մասնակցությունն անվճար է։

Համաժողովին կարելի է գրանցվել պաշտոնական կայքում։ 


ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին