Նորություններ

02.02.2023 (Обновлено: 10.02.2023 16:55)

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը և «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի իրականացման հարցը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 2-ին Ալմաթիում հանդիպել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։

Կողմերը քննարկել են արդյունաբերական զարգացման, արդյունաբերական կոոպերացիայի, լոգիստիկ կապերի զարգացման, այդ թվում՝ տվյալ ոլորտներում թվային տեխնոլոգիաների կիրառման հարցերը։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը նշել է «Ռոսատոմի»՝ որպես իրավասության կենտրոնի հնարավորությունները և ընդգծել համագործակցության պատրաստակամությունը։ «Ռոսատոմն ունի հզոր գիտատեխնիկական ներուժ, որը կարող են օգտագործել ԵԱՏՄ երկրները»,- նշել է նա։