Մայիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պետությունների ղեկավարներին ներկայացրել է Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունների կատարման ընթացքի մասին զեկույցը:
Պետությունների ղեկավարները Հանձնաժողովին հանձնարարել են շարունակել այդ աշխատանքը:
Ռազմավարություն-2025-ը պարունակում է ինտեգրման հետագա զարգացման 11 ուղղություն և դրանք իրագործման 332 միջոց ու մեխանիզմ: Ռազմավարություն-2025-ի իրագործման պլանը բացահայտում ու հստակեցնում է այդ միջոցներն ու մեխանիզմները 523 միջոցառման միջոցով:
ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին