Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են ՉԺՀ-ից ներմուծվող ալյումինե փայլաթիթեղին և տիտանի երկօքսիդին վերաբերող հակագնագցման միջոցների պարամետրերի մասին
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են ՉԺՀ-ից ներմուծվող ալյումինե փայլաթիթեղին և տիտանի երկօքսիդին վերաբերող հակագնագցման միջոցների պարամետրերի մասին
30.09.2025
Եվրասիական միջկառավարական խորհուրդը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային հանձնարարել է քննարկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներմուծվող ալյումինե փայլաթիթեղի և տիտանի երկօքսիդի նկատմամբ հակագնագցման միջոց կիրառելու մասին որոշումների նախագծերը՝ սահմանելով ներմուծման տարեկան ծավալները, որոնց շրջանակներում հակագնագցման միջոցը չի գանձվում:
«Փայլաթիթեղի դեպքում նշված ծավալները Բելառուսի Հանրապետության համար պետք է կազմեն 385 տոննա, Ղազախստանի Հանրապետության համար՝ 500 տոննա 2025 թվականին, 1000 տոննա 2026 թվականին, 1300 տոննա 2027 թվականին, 1500 տոննա 2028 թվականին, 1650 տոննա 2029 թվականին, 1650 տոննա 2030 թվականին, Ղրղզստանի Հանրապետության համար՝ 325 տոննա: Տիտանի երկօքսիդի դեպքում խոսքը Հայաստանի Հանրապետության համար 250 տոննայի մասին է, Բելառուսի Հանրապետության համար՝ 4500 տոննայի, Ղազախստանի Հանրապետության համար՝ 5000 տոննայի և Ղրղզստանի Հանրապետության համար՝ 300 տոննայի մասին է», — հստակեցրել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Անդամ պետությունների համար սահմանված տարեկան ծավալների սահմաններում (գնային պարտավորությունների շրջանակներից դուրս) այս ապրանքների ներմուծումն առանց հակագնագցման տուրքի վճարման իրականացվելու է դրանց նպատակային նշանակության հաստատման դեպքում:
Համաձայն հանձնարարության՝ հարցը ԵՏՀ Կոլեգիայի կողմից պետք է քննարկվի մինչև 2025 թվականի հոկտեմբերի 14-ը: