Գոհար Բարսեղյան. «ԵԱՏՄ-ն առաջընթաց է գրանցում արդյունաբերության և ԱԱՀ ոլորտներում ռազմավարական նպատակների իրականացման գործում»
21.08.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը կարևորել է ԵՏՀ-ի և Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ աշխատանքն արտադրական շղթաների ինտեգրման, նորարարական տեխնոլոգիաների զարգացման և անդամ պետությունների ձեռնարկությունների մրցունակության բարձրացման ուղղությամբ:

ԵԱՏՄ շրջանակներում այս աշխատանքներին Գոհար Բարսեղյանն անդրադարձել է Մոսկվայում՝ «Նոր դարաշրջան - նոր ուղիներ» համաշխարհային համաժողովի մասնակիցների 2-րդ ամենամյա հանդիպման ընթացքում անցկացվող «Մեծ Եվրասիական գործընկերություն. զարգացման վեկտորներ և գործիքներ» լիագումար նիստում:

«Միությունն արձանագրում է կայուն առաջընթաց արդյունաբերական հատվածի և ԱԱՀ-ի զարգացման ռազմավարական նպատակների իրականացման գործում: Մեր համատեղ նախագծերը նպաստում են ոչ միայն ներքին շուկայի ամրապնդմանը, այլը համաշխարհային մակարդակով ԵԱՏՄ-ի արտահանման ներուժի բարձրացմանը»,- հայտարարել է ԵՏՀ նախարարը:

Գոհար Բարսեղյանը կարևորել է եվրասիական «հնգյակի» մասնակից երկրների համատեղ ջանքերը եվրասիական տարածքում կայուն տնտեսական աճի և առևտրային շփումների ընդլայնման պայմանների ստեղծման համար: Նրա խոսքով՝ լավ օրինակ է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի գործարկումը:

«Հաշվի առնելով մեխանիզմի հաջող գործարկումը և տնտեսության արդյունաբերական հատվածում դրա գործնական կիրառումը, Հանձնաժողովը ներկայումս աշխատում է ագրոարդյունաբերական համալիրի վրա այն տարածելու ուղղությամբ», - ընդգծել է Գոհար Բարսեղյանը: