Նորություններ

02.12.2022 (Обновлено: 13.12.2022 11:01)

Գոհար Բարսեղյան. «ԵԱՏՄ-ն և Չինաստանը միավորում են ջանքերը՝ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությանն աջակցելու համար»

Այս մասին «Եվրասիական ուսումնասիրությունները ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» 4-րդ կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը։ Միջոցառումը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին Երևանում՝ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախաձեռնությամբ։ 

ԵՏՀ վարչության տնօրենը ներկայացրել է ԵԱՏՄ և ՉԺՀ միջև փոխգործակցության բնույթը որոշող ժամանակակից միտումները՝ նշելով, որ Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանը առանցքային դեր ունեն աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման գործում։

Գոհար Բարսեղյանը տեղեկացրել է ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացած ենթակառուցվածքի մասին, որն ամուր հիմք է ապահովում Մեծ եվրասիական գործընկերության հայեցակարգի իրականացման համար, և Միությունը ընդհանուր մոտեցումներ, փոխզիջումներ և տնտեսությունների փոխադարձ հզորացման կետեր որոնելու միջոցով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությանը կապակցման հետագա գործողությունների մասին:

Որպես գլոբալ նախաձեռնություններից մեկը, որը կարող է իրականացվել եվրասիական մայրցամաքում ՇՀԿ-ում Միության գործընկերների, առաջին հերթին ՉԺՀ-ի հետ, Հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է Մեծ Եվրասիայում տրանսպորտալոգիստիկ մեգանախագիծը: Այս նախագիծը ենթադրում է տրանսպորտային միջանցքների համաժամանակյա զարգացում և երթուղիների թվային վերափոխում, մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծում։

Տեղեկանք

Կոնֆերանսի ուշադրության կենտրոնում էին Կովկասում և Մերձավոր Արևելքում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության գործնական իրականացման հարցերը, Եվրասիական տարածաշրջանում թվայնացման և կիբերանվտանգության հարցերը, Չինաստանի տնտեսական հնարավորությունները Եվրասիայի Արևմուտքի և Արևելքի շահերի հաշտեցման համատեքստում, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման ռազմավարությունը, ԲՐԻԿՍ-ի և ԽՀԿ-ի դերը Ասիայում:

ՄԻջոցառման Բացման արարողությանը մասնակցել են
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը, Շանհայի համագործակցության կազմակերպության Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Չժեն Վեյը, Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենը Գոռ Ծառուկյանը և Հայաստան-2022 Չինաստանի և Եվրասիայի քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն, AsiaGlobal-ի գիտաշխատող Մհեր Սահակյանը։