Գոհար Բարսեղյան. «Էպիզոոտիկ բարեկեցությունը պարենային ապահովվածության կարևոր բաղադրիչն է»
01.12.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը Մոսկվայում մասնակցել է «Անասնաբուժական անվտանգություն» միջազգայիան համաժողովին, որտեղ քննարկվել են պարենային ապահովվածության առանցքային հարցեր, այդ թվում՝ էպիզոոտիկ բարեկեցության պահպանումը, պայքարը կենդանիների վտանգավոր հիվանդությունների դեմ, անասնաբուժական դեղամիջոցների շուկայի զարգացումը, եվրասիական տարածքում նորարարական տեխնոլոգիաների ներդրումը:

«Պարենային ապահովվածությունը Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից է: Շուկաների գլոբալ փոփոխության պայմաններում կայուն և կանխատեսելի մատակարարումների ապահովումը ռազմավարական նշանակություն է ստանում», — նշել է Գոհար Բարսեղյանը, հավելելով, որ ստեղծման պահից ի վեր ԵԱՏՄ-ն դրական համակարգային արդյունքներ է գրանցել:


Գյուղմթերքի արտադրության ծավալն աճել է 25%-ով, պարենային ինքնապահովվածության մակարդակը հասել է 92%-ի, Միության երկրների միջև փոխադարե առևտուրը ավելացել է 70%-ով: Եթե 2014 թվականին արտաքին առևտրի դեֆիցիտը կազմել է 24 մլրդ դոլար, ապա 2021 թվականից ի վեր ԵԱՏՄ-ն դարձել է նետտո արտահանող: Այսօր գյուղմթերքի արտահանման ծավալը գերազանցում է 40 մլրդ դոլարը:

Համաժողովի աշխատանքին մասնակցել են նաև ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության աշխատակիցներ։

Էպիզոոտիկ բարեկեցությունը որոշակի տարածքում, օրինակ՝ տարածաշրջանում կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների բացակայությունն է: Ձեռք է բերվում կանխարգելման, կենդանիների տեղափոխման նկատմամբ վերահսկողության, պատվաստման և կանոնավոր ստուգումների միջոցով, ինչը կարևոր է կենդանիների առողջության պահպանման և գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովման համար: