Եվրասիական տնտեսական հանձնաժողով
/
Նորություններ
/
Գոհար Բարսեղյանը և Անդրեյ Կուզնեցովը քննարկել են փոխգործակցությունը արդյունաբերության ոլորտում
Գոհար Բարսեղյանը և Անդրեյ Կուզնեցովը քննարկել են փոխգործակցությունը արդյունաբերության ոլորտում
07.08.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը օգոստոսի 7-ին ԵՏՀ կենտրոնակայանում աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Անդրեյ Կուզնեցովի հետ:
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր, Մինսկում կայանալիք ԻՆՆՈՊՐՈՄ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում համատեղ միջոցառումների նախապատրաստումը, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի նախագծերին բելոռուսական ձեռնարկությունների մասնակցությունը:
Գոհար Բարսեղյանը նշել է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական օրակարգի իրականացման ուղղությամբ Բելառուսի հետ համագործակցության դրական բնույթը և շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների աշխատանքներին երկրի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար:
«Աշխատանքի կարևորագույն ուղղություններով Բելառուսի Հանրապետության հետ կանոնավոր շփումները նպաստում են կոոպերացիայի խորացմանը և հիմք դնում նոր նախաձեռնությունների, տեխնոլոգիական գործընկերության և փոխադարձ առևտրի ընդլայնման համար», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: