Նատալյա Պետկևիչը և Գոհար Բարսեղյանը քննարկել են Միության շրձանակներում արդյունաբերության և ԱԱՀ զարգացման հարցեր

Հունիսի 25-ին Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի և Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, ԵՏՀ խորհրդի նախագահ Նատալյա Պետկևիչի աշխատանքային հանդիպումը:

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության և ԱԱՀ զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն են դարձրել համատեղ նախագծերի իրականացմանը, կոոպերացիոն շփումների ամրապնդմանը, ոլորտների տեխնոլոգիական զարգացմանը և դրանց մրցունակության բարձրացմանը:

Քննարկվել են ԵԱՏՄ արդյունաբերական նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի իրագործմանը, տեխնոլոգիական հարթակների աշխատանքների կատարելագործմանը Բելառուսի մասնակցության առաջարկներ, ինչպես նաև արդյունաբերությունում զարգացման և ներմուծման փոխարինման միասնական ծրագրի մշակման նախաձեռնությունը: Քննարկվել են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի կատարման խնդիրները, ԻՆՆՕՊՐՈՄ. ԲԵԼԱՌՈՒՍ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի նախապատրաստումը:

Բացի այդ, անդրադարձել են սննդամթերքի և դեղամիջոցների արտադրության համար միկրոօրգանիզմների շտամերի ստեղծման միջպետական ծրագրի մշակման հարցեր:

Հանդիպման արդյունքում կողմերը համակարծիք էին քննարկված բոլոր ուղղություններով ռեգուլյատոր երկխոսությունը շարունակելու կարևորության վերաբերյալ: