Գոհար Բարսեղյանը և Օքսանա Լուտը քննարկել են ԱԱՀ ոլորտի արդիական հարցեր

Հոկտեմբերի 17-ին «Ոսկե աշուն 2025» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի արդյունքների հիման վրա կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ:

Նախարարները քննարկել են ագրոարդյունաբերական համալիրի մասով ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախապատրաստման ընթացքը:

Քննարկվել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի՝ նոյեմբերի 13-ին Մինսկում կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցեր:

Կողմերն անդրադարձել են անդամ պետությունների ԱԱՀ ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի ձևավորման մոտեցումներին:

«Այս ֆինանսական գործիքի ներդրումը կարևոր գործնական քայլ է ԱԱՀ ոլորտի համատեղ նախագծերի իրականացման համար, որոնք թույլ են տալիս գործարկել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր շուկայի մասշտաբը, օգտագործել կողմերի տեխնոլոգիական և արտադրական իրավասությունները, տնտեսական գործունեության շահավետ տնտեսական պայմանները», — նշել է Գոհար Բարսեղյանը:

Գոհար Բարսեղյանը և Օքսանա Լուտը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի զարգացմանն ուղղված փոխգործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2026 թվականին ԵԱՏՄ պետությունների ԱԱՀ ինտեգրման և նորարարական զարգացման հեռանկարների քննարկման համար Եվրասիական ագորարդյունաբերական կոնգրես անցկացնելու մասին: