Գոհար Բարսեղյան. «Հանձնաժողովն աջակցում է ԵԱՏՄ ձռնարկությունների միջև ամուր արտադրական կապերի ամրապնդմանը»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը Ղազախստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում բանակցություններ է վարել Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևի հետ:

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական օրակարգի իրականացման գործում փոխգործակցության արդիական հարցեր: Նախարարները կարևորել են արդյունաբերական հատվածում կոոպերացիայի զարգացման մասով երկխոսության խորացումը, քննարկել ԻՆՆՈՊՐՈՄ-ում ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի առաջիկա նիստի հետ կապված հարցեր:

Գոհար Բարսեղյանն այցելել է Ղազախստանի արդյունաբերական ձեռնարկություններ և գոտիներ: Մասնավորապես, նա եղել է Ալմաթիի արդյունաբերական գոտու ձեռնարկություններում, որոնց մասնագիտացած են ավտոմոբիլաշինության արտադրանքի և համալրողների արտադրության գործում, և Ալմաթիի օդափոխման գործարանում:

«Մենք Ղազախստանի ձեռնարկությունների հետ մի շարք գերակա ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժ ենք տեսնում: Ղազախստանի շահագրգիռ ընկերությունների հետ ավելի սերտ աշխատանքը թույլ կտա ստեղծել նոր կոոպերացիոն շղթաներ», - նշել է Գոհար Բարսեղյանը:

Աշխատանքային հանդիպումներ են կայացել ԵՏՀ նախարարի և հանրապետության ձեռնարկատերերի միջև, այդ թվում՝ կլոր սեղանի ձևաչափով: Քննարկվել է Միության շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի իրականացումը, ինչպես նաև ձեռնարկությունները եվրասիական ինտեգրացիոն նախագծերին աջակցության տրամադրման ծրագրում ներառելու պայմանները:

«ԵԱՏՄ երկրների ձեռնարկատերերն ունեն բոլոր ռեսուրսները տեխնոլոգիաների փոխանակման և արդյունավետ ինտեգրացիոն կապերի ձևավորման համար», - ամփոփել է Գոհար Բարսեղյանը: