Մայիսի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը ելույթով հանդես է եկել ԲՐԻԿՍ-ի կանանց ձեռնարկատիրության համաժողովի «ԲՐԻԿՍ-ը և միջազգային ինստիտուտները. ջանքերի միավորումը որպես կայուն ապագայի գրավական» պանելային նստաշրջանի ընթացքում:
Նստաշրջանի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին ԵԱՏՄ-ի, ՅՈՒՆԻԴՕ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, ՄԵՐԿՕՍՈՒՐ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ԲՐԻԿՍ-ի օրակարգերի ինտեգրման հարցերը:
Գոհար Բարսեղյանը նշել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրների հետ համակարգային երկխոսության՝ որպես համաշխարհային տնտեսության նոր կոնֆիգուրացիայի լոկոմոտիվներից մեկի զարգացումը Հանձնաժողովի հիմնական գերակայություններից է:
«Սա հաշվի առնելով՝ արդյունաբերության ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու նպատակով առաջարկում են կարգավորել ԲՐԻԿՍ-ի հետ Միության համակարգային երկխոսության ձևավորման աշխատանքը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: