Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը Մինսկում՝ «Իննոպրոմ. Բելառուս» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներին ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տաղավարը։
ԵՏՀ նախարարը նշել է վերջին տարիներին ԵԱՏՄ պետությունների արդյունաբերական ներուժի առաջանցիկ զարգացումը, խոսել արդյունաբերական կոոպերացիայի խորացման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքի առանցքային ուղղությունների մասին։
Գոհար Բարսեղյանը հատուկ ուշադրություն է դարձրել Միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության տրամադրման հարցերին։ Նա հայտնել է անդամ պետությունների ձեռնարկությունների համատեղ կոոպերացիոն նախագծերին աջակցելուն ուղղված այս կարևոր կառուցակարգի գործարկման և իրականացման աշխատանքների հիմնական արդյունքների վրա, ներկայացրել արդյունաբերական փոխգործակցության հաջոցված օրինակներ։
«Արդյունաբերական կոոպերացիան Եվրասիական տնտեսական միության տեխնոլոգիական և արտադրական ներուժի ամրապնդման առանցքային գործիքներից է, - ընդգծել է ԵՏՀ նախարարը։ - Այս աշխատանքում հատկապես կարևոր է ֆինանսական աջակցության մեխանիզմը, որը թույլ է տալիս աջակցել կոնկրետ կոոպերացիոն նախագծերին և պայմանավորվածությունները վերածել գործնական արդյունքների։ Այսօր մեր պորտֆելում կա 23 նախաձեռնություն՝ ներդրումների շուրջ 30 մլրդ ռուբլի ընդհանուր ծավալով։ Դրանցից ութն արդեն հավանություն են ստացել և իրականացվում են Միության բոլոր երկրների ձեռնարկությունների մասնակցությամբ։ Դրանք են երկաթուղային ենթակառուցվածքի, մեքենաշինության, միկրոէլեկտրոնիկայի և շինանյութերի արտադրության ոլորտների նախագծերը։ Այս ուղղություններով փոխադարձ մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ հինգ մլրդ ռուբլի, ինչը նպաստում է ներմուծման փոխարինման համար կայուն բազայի ձևավորմանը և Միության շրջանակներում սեփական տեխնոլոգիաների զարգացմանը»։
Գոհար Բարսեղյանը նաև հայտնել է, որ ներկայումս իրենք աշխատում են ֆինանսական աջակցության մեխանիզմը ագրոարդյունաբերական համալիրի վրա տարածելու ուղղությամբ, ինչը թույլ կտա կոոպերացիային տրամադրվող աջակցությունը ծավալել Միության երկրների տնտեսությունների իրական հատվածում։
ԵՏՀ նախարարի կարծիքով՝ արդյունաբերական կոոպերացիայի հետագա զարգացումը ենթադրում է համատեղ նախագծերին անդամ պետությունների ձեռնարկությունների ավելի լայն մասնակցություն, արդյունաբերական ապրանքների փոխադարձ առևտրի ծավալների աճ և նոր տեխնոլոգիական շղթաների ձևավորում։