«ԻՆՆՈՊՐՈՄ» շրջանակներում կայացած ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի, այդ թվում՝ համատեղ նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմների իրականացման հարցեր, ինչպես նաև արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտներում Միության անդամ պետությունների փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։
Հատուկ ուշադրություն են դարձրել եվրասիական տարածքում արտադրական կոոպերացիայի ընդլայնմանը, համատեղ ներդրումային նախագծերի արդյունավետության բարձրացմանը։
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի և ոլորտային ընկերակցությունների և ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած «Երկխոսություն առանց արարողակարգի» գործնական նախաճաշի ընթացքում ԵՏՀ նախարարը ներկայացրել է ԵԱՏՄ երկրում գործող արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը, որն իրականացվում է համատեղ կոոպերացիոն նախագծերի համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով։«ԵԱՏՄ պետությունների խնդիրն է ոչ միայն պահպանել արդյունաբերական փոխգործակցության ձեռք բերված մակարդակը, այլև ապահովել անցումը տեխնոլոգիական ինքնիշխանության, նորարարությունների և ռազմավարական նախագծերի համատեղ իրականացման վրա հիմնված կոոպերացիայի նոր փուլ։ Համոզված եմ, որ արդյունաբերական ինտեգրման հետագա խորացումը, կոոպերացիոն շղթաների ընդլայնումը և մեր պետությունների ջանքերի միավորումը կդառնան գլոբալ մակարդակով ԵԱՏՄ տնտեսության մրցունակության բարձրացման կարևոր գործոն», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը՝ ընդգծելով, որ արդյունաբերական համագործակցության խորացումը մնում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական ներուժի ամրապնդման առանցքային գործոններից մեկը։
«Տվյալ գործիքը նոր հնարավորություններ է ստեղծում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև արդյունաբերական համագործակցության զարգացման համար և նպաստում կայուն արտադրական շղթաների ձևավորմանը՝ խթանելով եվրասիական տարածքում համատեղ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացումը», — նշել է Գոհար Բարսեղյանը՝ հավելելով, որ ներկայումս նաև աշխատում են նույնանման աջակցությունն ագրոարդյունաբերական հատվածի վրա տարածելու ուղղությամբ։