Գոհար Բարսեղյանը մասնակցել է Դաշտի համառուսական օր-2026 միջոցառումներին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը մասնակցել է Ալթայի երկրամասում անցկացվող «Դաշտի համառուսական օր-2026» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի «Արդյունավետ բերք. հաջողության ժամանակակից ռազմավարություններ» լիագումար նիստին։ Նա նաև ելույթ է ունեցել Հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառմանը և Եվրասիական տնտեսական միության երկրներից իր գործընկերների հետ համատեղ ծանոթացել ժամանակակից ռուսական գյուղտեխնոլոգիեներին և սարքավորումներին։

«Կոոպերացիան ԵԱՏՄ-ում՝ բուսաբուծության զարգացման լրացուցիչ գործիք» կլոր սեղանի ընթացքում քննարկվել են կոոպերացիայի զարգացման հարցեր, այդ թվում՝ ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառմամբ, և նման նախագծերի իրականացման հեռանկարային ուղղությունները։ Բացի դրանից, քննարկվել են Միության երկրներում բուսաբուծության տեխնոլոգիական և նորարարական զարգացման ոլորտում համագործակցության հնարավոր ձևաչափերը։

«Կոոպերացիան իրական միջոց է, որն օգնում է զարգացնել գործընկերական համագործակցությունը, խթանել խորը արտադրական շղթաների ստեղծումը ր ապահովել տեխնոլոգիական կատարելագործումը, այդ թվում՝ բուսաբուծությունում», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը։

Նա հիշեցրել է ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2026 թվականի մայիսի 29-ին ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված համապատասխան արձանագրության մասին։ Նրա կարծիքով՝ փաստաթուղթը կարևոր քայլ է ԱԱՀ ոլորտներում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի գործարկման համար։

ԵՏՀ նախարարն այցելել է Ալթայի երկրամասի սերմնաբուծարաններ, որտեղ ծանոթացել է առաջադեմ սելեկցիոն մշակումներին և գյուղատնտեսական մշակաբույսերի հիբրիդների փորձնական ցանքերին։