Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ռուսաստանի «Ոսկե աշուն 2025» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը և լիագումար նստաշրջանին:
Միջոցառման ընթացքում քննարկվել են գյուղարտադրության արագացված աճի նպատակով ագրարային շուկան թվային մոդելի վերափոխելու գործիքները, փոքր, միջին և խոշոր բիզնեսի ձեռնարկություններում նոր տեխնոլոգիաների ներդրման մեխանիզմները: Նշվել է, որ Հանձնաժողովը ձեռնարկատերերին հնարավորություններ է ընձեռում, այդ թվում՝ ֆինանսական հնարավորություններ, տարածաշրջանային տնտեսությանը ակտիվորեն մասնակելու համար:
Ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը ծանոթացել է ԱԱՀ ընկերությունների առաջադեմ մշակումներին:
«Ոսկե աշուն 2025» միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը, ՌԴ թվային զարգացման նախարար Մաքսիմ Շադաևը, ոլորտային և հասարակական կազմակերպությունների, ընկերակցությունների, միությունների, ագրոարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներ: