Ապրիլի 22-ին Տաշքենդում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը մասնակցել է «ԻՆՆՈՊՐՈՄ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի գլխավոր լիագումար նստաշրջանին, ինչպես նաև ծանոթացել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության արդյունաբերական ոլորտի նորարարական նմուշների ցուցահանդեսային էքսպոզիցիային։
Գոհար Բարսեղյանը հանդես է եկել զեկույցով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միության գործարար խորհրդի կողմից կազմակերպված «ԵԱՏՄ. արդյունաբերական կոոպերացիային աջակցելու նոր գործիքներ» պանելային նստաշրջանի ընթացքում։ Նախարարը նշել է, որ Հանձնաժողովի հովանու ներքո Տաշքենդում՝ ԻՆՆՈՊՐՈՄ միջազգային արդյունաբերական համաժողովի հարթակում անցկացվում ԵԱՏՄ-ում արդյունաբերական քաղաքականության իրականացման նոր գործիքներին և արդյունաբերական կոոպերացիայի խորացմանը նվիրված միջոցառում:
«Արդյունաբերական համալիրների տեխնոլոգիական զարգացումը և Միության երկրների ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը մնում են մեր ինտեգրացիոն օրակարգի հիմնական խնդիրներից մեկը։ Դրան կարելի է հասնել ժամանակակից արդյունաբերական արտադրանքի արտադրությանն բարենպաստ պայմանների և աջակցության մեխանիզմների ստեղծման շնորհիվ՝ համադրելով մեր երկրների փորձն ու ներուժը», — նշել է Գոհար Բարսեղյանը։
Նախարարը տեղեկացրել է ԵԱՏՄ-ում 2023 թվականին արդյունաբերական արտադրության դրական դինամիկայի մասին, որի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ աճել են 3.7%-ով։ Նրա խոսքով, աճ է գրանցվել Միության անդամ բոլոր պետություններում։ Մշակող արդյունաբերությունը նույնպես արտադրության ծավալներ է գրանցել՝ 7,4%-ով։
«2015 թվականին Եվրասիական տնտեսական միության գործունեության սկզբից ի վեր ԵԱՏՄ երկրներում փոխադարձ մատակարարումներն աճել են 2.3 անգամ։ Բայց մենք դրանով չենք սահմանափակվում և մեր հավակնոտ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ենք համարում ընդլայնել նոր մոտեցումները», — ընդգծել է նախարարը։Գոհար Բարսեղյանը նշել է, որ Միության շրջանակներում արդեն ստեղծված կոոպերացիայի աջակցության գործիքները կնպաստեն ԵԱՏՄ շրջանակներում և դիտորդ երկրների հետ՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների օրինակով, ինտեգրացիոն համագործակցության խորացմանը։
«Մենք այժմ աշխատում ենք Եվրասիական տեխնոլոգիական հարթակների նոր ձևաչափի վրա։ Այդ կապակցությամբ մենք այս տարվա հունիսին նախատեսել ենք անդամ պետությունների մասնակցությամբ մեծ միջոցառում Եվրասիական տնտեսական միության կենտրոնակայանում», — հայտնել է նա։Նախարարի խոսքով՝ տեխնոլոգիական հարթակները պետք է դառնան արդյունավետ համակարգային գործիք գիտատեխնոլոգիական և նորարարական կոոպորացիայում՝ շեշտը դնելով տեխնոլոգիաների փոխանցման վրա։
«Ուզբեկստանցի մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Քաղաքացիական ավիաշինություն» տեխնոլոգիական հարթակի աշխատանքներին մասնակցելու հարցում, մենք նույնպես տեսնում ենք այստեղ փոխշահավետ համագործակցության հեռանկարներ», — ասաց Գոհար Բարսեղյանը: