Պետական սանիտարահամաճարակաբանական հսկողությունը լրացվել է ռիսկի գնահատմամբ

Սեպտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում և սահմանին պետական սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) անցկացման կարգի փոփոխությունները։

Նորամուծություններն ուղղված են փաստաթղթում պետական սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) իրականացման դրույթների ներառմանը՝ հաշվի առնելով ռիսկերի գնահատումը: Սա թույլ կտա խուսափել մարդու օրգանիզմի վրա բացասական ազդեցությունից առավել «ռիսկային խմբերի» արտադրանք գործածելիս/օգտագործելիս: Կօգնի բացահայտել արտադրանքի առավել «ռիսկային խմբերը», ուժեղացնել դրա նկատմամբ հսկողությունը և նվազեցնել վարչական բեռը այն արտադրանքի նկատմամբ, որը մարդու առողջությանը վնաս պատճառելու բարձր ռիսկեր չի ձևավորում։ Բացի այդ, կնվազեցվի արտադրանք արտադրողների և մատակարարների վարչական բեռը։

Այս տարվա մարտի 31-ին Հսկողության կարգում ամրագրված նորմը ներառվել է Եվրասիական տնտեսական միության մասին