Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետգնումների ոլորտի քաղաքանության վարչության փոխտնօրեն Ալինա Կազաչյոնոկը հոկտեմբերի 1-ին Սանկտ Պետերբուրգի պայմանագրային հարաբերությունների 10-րդ միջազգային համաժողովի «Պայմանագրային համակարգ. առանցքային նպատակները և մինչև 2027 թվականը զարգացման ուղղությունները» լիագումար նիստի շրջանակներում խոսել է Եվրասիական տնտեսական միության երկրներում պետական գնումների արդիական հարցերի և 2027 թվականի հեռանկարների մասին։
Ալինա Կազաչյոնոկը նշել է, որ ԵԱՏՄ-ի համար հատկապես կարևոր է պետգնումների անարգել միջավայրի ձևավորման խնդիրը, երբ որևէ անդամ պետության մատակարար կարող մասնակցել մեկ այլ պետության գնումներին հասկանալի, թափանցիկ և ոչ խտրական պայմաններով։ Այսօր պետական գնումները գործիք են դառնում ոչ միայն բյուջետային միջոցների տիրապետման, այլ և մրցակցության, փոխադարձ առևտրի, արդյունաբերական կոոպերացիայի և տեխնոլոգիական ինքնիշխանության զարգացման համար։
ԵՏՀ վարչության ղեկավարի տեղակալը տվյալներ է ներկայացրել Միությունում պետգնումների շուկայի ծավալների, կառուցվածքի, գնումների թվայնացման արդիական հարցերի, մատակարարների համար անդրսահմանային հասանելիության խնդրահարույց ասպեկտների, Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանի ընդլայնման և գործողության հեռանկարների վերաբերյալ։
«Մեր աշխատանքի արդյունավետության ցուցանիշ է Միության պետական գնումներին ԵԱՏՄ երկրների բիզնեսի փոխադարձ մասնակցության իրական աճը», - ամփոփել է Ալինա Կազաչյոնոկը։
Սանկտ Պետերբուրգի 10-րդ միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակվել են Ռուսաստանի Դաշնության իշխանության մարմինների, բիզնեսի ներկայացուցիչներ, պետգնումների ոլորտի առաջատար փորձագետներ։