ԵԱՏՄ-ի սպառողական գների ինդեքսը 2023 թվականի դեկտեմբերին տարեկան կտրվածքով կազմել է 107.5%

Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2023 թվականի դեկտեմբերին 2023 թվականի նոյեմբերի համեմատ կազմել է 100.7%, 2022 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 107.5%։

2022 թվականի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ-ում նկատվել է վճարովի ծառայությունների գների զգալի աճ (8.7%)։ Պարենամթերքի գներն այդ ժամանակահատվածում աճել են 7.8%-ով, ոչ պարենային ապրանքների գները՝ 6.3%-ով։

Պարենամթերքի գների ավելի բարձր աճը, քան ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում, արձանագրվել է Ղազախստանում (8.5%-ով) և Ռուսաստանում (8.2%-ով): Ոչ պարենային ապրանքների գների առավելագույն աճը գրանցվել է Ղրղզստանում (12.2%-ով) և Ղազախստանում (9.1%-ով), վճարովի ծառայությունների համար՝ Ղազախստանում (12.4%-ով) և Ղրղզստանում (9.1%-ով)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ Վիճակագրության վարչության կայքէջի «Սպառողական գների ինդեքսի մասին» բաժնում։