ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանք արտադրողների գների ինդեքսը 2023 թվականի սկզբից կազմել է 107,8%

Արդյունաբերական արտադրանք արտադրողների գների ինդեքսը Եվրասիական տնտեսական միությունում 2023 թվականի հունիսին 2022 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 107,8%, ընթացիկ տարվա մայիսի համեմատ՝ 99,9%։

2022 թվականի դեկտեմբերի համեմատ գրանցվել է լեռնահանքային արդյունաբերության ոլորտի արտադրողների գների զգալի աճ (11,9%-ով)։ Միևնույն ժամանակ, «Էլեկտրամատակարարում, գազի, գոլորշու մատակարարում և օդորակում» գործունեության տեսակի մասով արտադրողների գներն աճել են 8,1%-ով, մշակող արդյունաբերությունում՝ 6,8%-ով, «ջրամատակարարում, կոյուղու համակարգ, թափոնների հավաքման և բաշխման վերահսկողություն»» գործունեության տեսակի մասով՝ 5,3%-ով։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Արդյունաբերական արտադրանք արտադրողների գներ» բաժնում։