Նորություններ

20.09.2022 (Обновлено: 26.09.2022 16:35)

2022 թվականի օգոստոսին գնաճը ԵԱՏՄ-ում աճել է 10,8%-ով

Ապրանքների ու ծառայությունների սպառողական գների ինդեքսը ԵԱՏՄ-ում 2022 թվականի օգոստոսին՝ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 110,8%, 2022 թվականի հուլիսի համեմատ՝ 99,8%:
2022 թվականի օգոստոսին 2021 թվականի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ-ում նկատվել է գների զգալի աճ՝ ոչ պարենային ապրանքների՝ 12,3%-ով և պարենային ապրանքների՝ 10,4%-ով։ Վճարովի ծառայությունների գները այդ ժամանակահատվածում ավելացել են 9%-ով։

ԵԱՏՄ-ի համեմատ պարենային ապրանքների գների բարձր աճ է գրանցվել Ղազախստանում (18%), Ղրղզստանում (13,4%) և Բելառուսում (12,7%)։ Ոչ պարենային ապրանքների գների առավելագույն աճը գրանցվել է Բելառուսում (18,2%) և Ռուսաստանում (12,4%), վճարովի ծառայությունների գների՝ Բելառուսում (9,9%) և Ռուսաստանում (9,3%):

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության կայքէջի «Սպառողական գների ինդեքսի մասին» բաժնում։