ԵՏՀ-ում քննարկել են մաքսային հայտարարագրման վերաբերյալ ԵԱՏՄ երկրների նախաձեռնությունները

Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից պրոֆիլային աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկել են Եվրասիական տնտեսական միության պետությունների՝ ապրանքների մաքսային հայտարարագրման կանոնների կատարելագործմանը և միասնականացմանն ուղղված հինգ նախաձեռնային առա5արկ։ Նիստին մասնակցել են ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և գործարար համայնքների ներկայացուցիչներ:

Քննարկվել են Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի և Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթեր որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին հրահանգի համար կողմերի առաջարկած փոփոխությունները։

Մասնավորապես, քննարկվել են հագուստի և կոշիկի առանձին կատեգորիաների, ինչպես նաև նույնականացման միջոցներով մակնշման ենթակա ապրանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ նշելու մասին առաջարկները։

Ապրանքների հայտարարագրի լրացման կարգը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 257 որոշմամբ։

Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերը որպես ապրանքային հայտարարագիր օգտագործելու կարգի հրահանգը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 263 որոշմամբ:

Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմամբ։ Խմբի գործունեության ոլորտը ներառում է ապրանքների հայտարարագրման հարցեր, այդ թվում՝ կապված ապրանքների հայտարարագրի լրացման ձևի և կարգի հետ: