Իրանը շահագրգռված է ԵԱՏՄ կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում քննարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության հարցումը Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու մասին։

Այս հարցի շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել 2024 թվականի օգոստոսի 19-ին տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ: ԵԱՏՄ անդամ պետությունները ներկայացված էին արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր Արտաքին գործերի նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության գլխավոր տնօրեն Սեյեդ Ջալալեդդին Ալավի Սաբզևարին։

Խորհրդակցությունների մասնակիցները նշել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության առաջանցիկ զարգացումը և ողջունել են ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակի մասին հիմնադրույթին համապատասխան ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ընթացակարգ նախաձեռնելու երկրի մտադրությունը:

Օտարերկրյա գործընկերոջը նման կարգավիճակ տրամադրելու մասին որոշումը կայացնում են Միության անդամ պետությունների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։