Նորություններ

24.01.2022 (Обновлено: 02.02.2022 17:11)

ԵՏՀ Խորհրդի հունվարի 21-ի արդյունքները

Հունվարի 21-ին կայացել է ԵՏՀ Խորհրդի ընթացիկ տարվա առաջին նիստը, որն անցկացվել է Ղրղզստանի Հանրապետության մինիստրների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Արզիբեկ Օրոզբեկովիչ Կոժոշևի նախագահությամբ։ Հիշեցնենք, որ Ղրղզստանը նախագահում է ԵԱՏՄ-ի մարմիններում 2022 թվականին։

ԵՏՀ Խորհրդի նիստին Ղազախստանի Հանրապետության կողմից առաջին անգամ մասնակցել է վարչապետի տեղակալ - առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։ Նա իր երկիրն է ներկայացնելու Հանձնաժողովի Խորհրդում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը ընդունել է  որոշումներ, որոնք անհրաժեշտ են 2021 թվականի փետրվարին ուժի մեջ մտած՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացումը սկսելու համար։

ԵՏՀ Խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միություն մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության կարգավորման կանոնները։

ԵՏՀ Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ մաքսային սահմանին և տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին հիմնադրույթում։

Որոշում է ընդունվել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ազատել ներմուծման մաքսատուրքից տիտանի օքսիդները, որոնք ներմուծվում են Բելառուսի Հանրապետության տարածք քիմիական մանրաթելերի և թելերի արտադրության համար տարեկան 360 տոննայից ոչ ավել ծավալով։ Սակագնային արտոնությունը կիրառվելու է ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելուց հետո։

Հանձնաժողովին հանձնարարվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավագնացական կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրացման հարցը։ Հանձնաժողովը շարունակում է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։

ԵՏՀ Խորհուրդը  կողմ է հանդես եկել Հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով բլոկի նախաձեռնությանը, որը սահմանում է՝ այդ թվում որակի ազգային մրցույթների անցկացման արդյունքներով ԵԱՏՄ պետությունների լավագույնը ճանաչված ապրանքները Եվրասիական տնտեսական համաժողովների ցուցահանդեսային մասի շրջանակներում ներկայացման հնարավորության իրավական հիմքերը։

Ղրղզստանի Հանրապետության առաջարկով անցկացվելու է Եվրասիական տնտեսական համաժողով։ Համաժողովն անցկացվում է ԵԱՏՄ մարմիններում նախագահող պետությունում։ Միջոցառումը զուգադիպեցվելու է 2022 թվականի մայիսի 27-ին առկա ձևաչափով Բիշքեկում պլանավորված Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստին։

Միջոցառման անցկացման նպատակն է՝ անդամ պետությունների տնտեսական համագործակցության հետագա զարգացումը, տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցական կապերի ձևավորումը և անդամ պետությունների ներդրումային և նորարարական ներուժների միավորման շնորհիվ սիներգետիկ արդյունքին հասնելը, նրանց արտահանման ներուժի բացահայտումը։

Հաստատվել է փետրվարի 24-ից 25-ը առկա ձևաչափով Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում պլանավորվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը։

ԵՏՀ Խորհրդի հաջորդ նիստը կկայանա փետրվարի 18-ին։