Մայիսի 28-ից 29-ը Աստանայում՝ Կոնգրես կենտրոնի հարթակի EXPO գործարար համալիրի տարածքում, կայացել է 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը (Համաժողով-2026), որն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և դիտորդ պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին զուգահեռ:
Միջոցառումը կայացել է 2026 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում Ղազախստանի Հանրապետության նախագահության շրջանակներում:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է շուրջ 3 հազար մարդ աշխարհի 44 երկրից:
Համաժողով-2026-ի ճարտարապետությունը բաղկացած էր շուրջ 30 միջոցառումից՝ միավորված չորս թեմատիկ բլոկում. «ԵԱՏՄ շուկայի զարգացման փոխակերպումը», «Եվրասիական զուգակցվածությունը», «ԵԱՏՄ+» և «Համաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումները»:
Լիագումար նիստ
5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի առանցքային միջոցառումը «ԵԱՏՄ-ն գլոբալ թվային մրցավազքում. խաղադրույք արհեստական բանականության օգտին» թեմայով լիագումար նիստը:
Միջոցառման հիմնական բանախոսներն էին Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևը:
Լիագումար նիստի աշխատանքներին մասնակցել են պատվավոր հյուրեր՝ Կուբայի Հանրապետության փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Հո Քուոք Զունգը, Մոնղելիայի փոխվարչապետ Նյամթայշիրին Նոմթոյբայարը, Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքը և Արաբական Միավորված Էմիությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին:
Համաձայնագրեր և հուշագրեր
Ստորագրվել է 15 համաձայնագիր, հուշագիր, համագործակցության ծրագիր և պայմանագիր: Դրանց թվում են՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության 2026-2030 թվականների համատեղ միջոցառումների պլանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության խորացման մասին 2018 թվականի նոյեմբերի 27-ի հուշագրի իրականացման 2026-2030 թվականների միջոցառումների պլանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված Ազգերի Կազմակերպության միջև փոխգործակցության հուշագիրը, ՎԷԲ.ՌԴ և Ղրղզստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջև համագործակցության և տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագիրը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արդյունաբերական անվտանգության իսլամական կազմակերպության միջև 2021 թվականի հուլիսի 22-ի փոխըմբռնման հուշագիրը, «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի և «Բելառուսի ստանդարտացման և հավաստագրման պետական ինստիտուտ» ԳՀՀՈՒՁ-ի միջև համաձայնագիրը, «Alatex միջոլորտային ընկերակցություն» ԻԱԿ-ի և «Շինանյութերի և շինարարական արդյունաբերության արտադրողների ազգային միավորում» ընկերակցության միջև համագործակցության հուշագիրը, «TransExpeditions» ՍՊԸ-ի և «ՌՏԼ» ՍՊԸ-ի միջև համագործակցության և փոխգործակցության հուշագիրը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի հիմնախնդիրների միավորված ինստիտուտի միջև արհեստական բանականության ոլորտում փոխգործակցության 2026-2027 թվականների ծրագիրը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնետիրական ընկերության միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը, «Դոկտրինա» գիտության և մշակույթի զարգացման հիմնադրամի և «Կազբազա» ՍՊԸ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը, «Կազբազա» ՍՊԸ-ի և «Յուժմաշ» ՍՊԸ-ի միջև փոխըմբռնման և համագործակցության հուշագիրը, «Կազբազա» ՍՊԸ-ի և «Յուժմաշ» ՍՊԸ-ի միջև առք ու վաճառքի պայմանագիրը, B.T.B. Trade ՍՊԸ-ի և «Յուժմաշ» ՍՊԸ-ի միջև փոխըմբռնման և համագործակցության հուշագիրը, «Յուժմաշ» ՍՊԸ-ի և B.T.B. Trade ՍՊԸ-ի միջև առք ու վաճառքի պայմանագիրը:
Տեղեկատվական գործընկերներ
5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցել են ավելի քան 300 լրագրողներ 14 երկրից:
Եվրասիական տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկերներն էին 24 զանգվածային լրատվամիջոցները հինգ երկրից:
Հայաստանի Հանրապետության ԶԼՄ-ները՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Alphanews.am լրատվական գործակալությունը, Verelq տեղեկատվական վերլուծական կենտրոնը, «Արմինֆո» լրատվական ընկերությունը, 24 NEWS.AM լրատվական գործակալությունը:
Բելառուսի Հանրապետության ԶԼՄ-ները՝ «ԲելՏԱ» լրատվական գործակալությունը, Բելառուսի Հանրապետության ազգային պետական հեռուստառադիոընկերությունը:
Ղազախստանի Հանրապետության ԶԼՄ-ները՝ Jibek Joly հեռուստաալիքը, «Հաբար» հեռուստաալիքը, «Qazaqstan» Ұлттық телеарнасы («Ղազախստան» ազգային հեռուստաալիքը), «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը, Inbusiness.kz լրատվական գործակալությունը, «Գործարար Ղազախստան» լրատվական գործակալությունը, Atameken Business հեռուստաալիքը, «Կապիտալ» գործարար տեղեկատվության կենտրոնը, Կազակ Ռադիոլառը (Ղազախստանի ռադիո):
Ղրղզստանի Հանրապետության ԶԼՄ-ները՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան, Ղրղզստանի «Կաբար» ազգային լրատվական գործակալությունը, Կըրգըզ Տուուսու լրատվական հրատարակչությունը, «Նոմադ ՏՎ» հեռուստաալիքը:
Ռուսաստանի Դաշնության ԶԼՄ-ները՝ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Sputnik (Ղազախստան) լրատվական գործակալությունը և ռադիոն, «Եվրասիան այսօր» տեղեկատվական վերլուծական պորտալը:
Միջազգային ԶԼՄ-ները՝ «ՄԻՐ» միջազգային հեռուստառադիոընկերությունը: