Հոկտեմբերի 2-ին Մինսկում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը (տեսակապով), Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Դիտորդ պետություններից՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը, Բելառուսի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհսեն Օմիձամանին, Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էնրիկե Օրտա Գոնսալեսը։
Քնարկվել է եվրասիական տնտեսական ինտեգրման 15 հարևոր հարց։
Դրանք են, առաջին հերթին, առևտուրը, մաքսային վարչարարությունը, տրանսպորտային ենթակառուցվածքը, արդյունաբերական համագործակցությունը, ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացումը։
Այսօր կառավարությունների ղեկավարները քննարկել են «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցեր: Այդ թվում՝ Չինաստանի «Մեկ գոտի — մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ զուգակցման շրջանակներում:
ԵՄԿԽ-ն փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկում։ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ ցանկում ընդգրկվել է «Նեվել - Դնո - Լուգա - Գատչինա» երկաթուղային տեղամասի զարգացման նախագիծը՝ ուղեբաժանքների և կապի ցանցի կառուցմամբ։
Միջկառավարական խորհուրդը նաև հավանություն է տվել ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանն առնչվող որոշումների փաթեթին։
Բացի դրանից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Յարոսլավ Մանդրոնը Մինսկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում, ստորագրել են ԵՏՀ և ԵԿԶՀ միջև համագործակցության հուշագիրը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կայանալու է այս տարվա դեկտեմբերին Մոսկվայում։