Նորություններ

26.01.2023 (Обновлено: 31.01.2023 11:04)

ԵՏՀ Խորհրդի 2023 թ. հունվարի 25-ի նիստի արդյունքները

Հունվարի 25-ին Մոսկվայում առերես ձևաչափով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստը՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նախագահությամբ, ԵՏՀ Խորհրդի անդամների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ:

2023 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը մեկ տարվա ընթացքում նախագահում է ԵԱՏՄ մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդում։

 

ԵՏՀ Խորհուրդը ևս 55 ապրանքային դիրքի համար հաստատել է արտադրության պայմանները, որոնց կատարման դեպքում ապրանքը համարվում է ԵԱՏՄ-ում արտադրված և կարող է թույլատրվել Միության պետություններում պետական գնումներին մասնակցությանը: Պետական գնումների նպատակով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոնների N 1 հավելվածում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Այս ապրանքները ներառում են օդանավակայանի քարշիչներ, 3D տպիչներ, խոսափողներ, բարձրախոսներ, հեռախոսներ, ձայնային կայանքներ, հաշվողական մեքենաների սարքերի և սնուցման բլոկերի սխեմաներ, տեսաներածիչներ, կենսաչափական համալիրներ, լուսադիոդներ, օպտիկամանրաթելային մալուխներ, շնչառական սարքեր և այլ ապրանքներ: Կատարված փոփոխություններն անդրադարձել են արդյունաբերության հինգ ոլորտների՝ հաստոցաշինության, հատուկ մեքենաշինության, բժշկական սարքերի, երաժշտական գործիքների, ինչպես նաև ձայնային սարքավորումների, էլեկտրոնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրության։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է ընդունել ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը պաստառների արտադրության համար նախատեսված պլաստիկացված պոլիվինիլքլորիդի ներկրման մաքսատուրքի դրույքաչափը զրոյացնելու մասին: Տվյալ ապրանքի համար ԵԱՏՄ ՄՄՍ ներկայիս դրույքաչափը կազմում է 6,5%:

ԵԱՏՄ-ի կարանտինային օբյեկտների ցանկը համալրվել է վնասատուի նոր տեսակով, պահանջ է սահմանվել, որ սերմն ու տնկանյութը պետք է զերծ լինեն կարանտինային այս օբյեկտից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հաստատել է Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների փոփոխություններին: ԵՏՀ Խորհրդի որոշումը պայմաններ է ստեղծում այս ոլորտում կազմակերպակարգադրական բնույթի բարելավումների համար։ Դրանք թույլ կտան արագորեն փոփոխություններ կատարել Միության համապատասխանության գնահատման փաստաթղթերում (հավաստագրեր և հայտարարագրեր) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունն ու սկզբնատառերը փոխելիս, ինչպես նաև արտադրանքի արտադրման վայրի հասցեի առանձին վավերապայմանների փոփոխության փաստաթղթերում (խոսքը, օրինակ, քաղաքի, փողոցի անվանափոխության, փոստային ինդեքսը, տան համարը փոխելու մասին է)՝ փաստացի արտադրության վայրը մնա անփոփոխ մնալու պայմանով։ Դա կհեշտացնի ԵԱՏՄ երկրների գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստի մասնակիցները հավանության են արժանացրել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները և առանձին գյուղատնտեսական ապրանքների պահանջարկի և առաջարկի 2023 թվականի համատեղ ինդիկատիվ հավասարակշռությունը:

Նիստի ընթացքում հավանություն է տրվել ԵԱՏՄ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ Հանձնաժողովի զեկույցին և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկներին։ Այն կներկայացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում։

 

Հավանության է արժանացել 2023 թվականի փետրվարի 2-ից 3-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգի նախագիծը։