Նորություններ

10.12.2021 (Обновлено: 10.01.2022 15:42)

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերի 10-ի նիստի արդյունքները

Այսօր Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախագահությամն կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիկ Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, ԵՏԲԽ Պատվավոր Նախագահ, Ղազախստանի Հանրապետության Առաջին Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Կուբայի Հանրապետության Նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, Ուզբեկստանի Հանրապետության Նախագահ Շավկատ Միրզիյոևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի Նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Անկախ Պետությունների Հանագործակցության Գործադիր կոմիտեի Նախագահ - գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:

Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել երկու Միությունում մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծման համար, որոնց շուրջ աշխատանցը տևել է հինգ տարի: Դրանք են Համաձայնագիրը Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին և Համաձայնագիրը ապրանքները մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրելու դեպքում ապահովման կիրառման առանձնահատկությունների մասին:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագրին կից արձանագրությանը:

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել միջազգային գործունեության 2022 թվականի հիմնական ուղղությունները, ընդհանուր մոտեցումները ծառայությունների միասնական շուկայի գործողության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ, զեկույցը ազատականացման պլանները՝ ըստ ծառայությունների առանձին հատվածների ԵԱՏՄ շրջանակներում իրագործման մասին, շինարարության ոլորտի ծառայությունների միասնական շուկան (ԾՄՇ) ամբողջ ծավալով գործարկելու մասին որոշման նախագիծը:

ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին զեկուցել են ընթացիկ տարվա ընթացքում Ռազմավարություն-2025-ի կատարման արդյունքների մասին:

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրել են «2-րդ Մեծ Աձանագրությունը, որը ներառում է ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունները, Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին:

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները որոշում են կայացրել Ղրղզստանի Հանրապետությունը 2022 թվականին Միության մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նախագահող սահմանելու մասին: 2021 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահողը Ղազախստանի Հանրապետությունն է:

Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի մայիսին Բիշքեկում (Ղրղզստանի Հանրապետություն):